Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ Քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարում է ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների, հերթական ընտրությունների մասին։
Ընտրական գործընթացի կազմակերպումը և անցկացումն իրականացվելու է համաձայն «Հայաստանի հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ձևավորման, անդամների և այլընտրանքային անդամների թեկնածուների առաջադրման, ընտրության և լիազորությունների դադարեցման կարգ»–ի (նոր խմբագրությամբ) և 2025 թվականի նոյեմբերի 7-ի ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի:
Ընտրությանը մասնակցելու համար անրաժեշտ է Կարգի 15 և16 կետերի համաձայն լրացնել Ձևանմուշ 1-ը (word, pdf) և մինչև նոյեմբերի 23-ը ուղարկել [email protected] էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Քվեարկության մասնակից»։
Թեկնածու առաջադրելու համար/այդ թվում մարզային/ անհրաժեշտ է Կարգի 15, 17-18, 21-24 և 27 կետերի համաձայն լրացնել Ձևանմուշ 2-ը (word, pdf) և Ձևանմուշ 3-ը(word, pdf) և մինչև դեկտեմբերի 3-ը ուղարկել [email protected] էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Թեկնածուի առաջադրում»։
Գիտակրթական համայնքի ներկայացուցիչների համար լրացնել Կարգի 20-րդ կետի համաձայն Ձևանմուշ 4-ը և Ձևանմուշ 3-ը և մինչև դեկտեմբերի 3-ը ուղարկել [email protected] էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Թեկնածուի առաջադրում –գիտակրթական»։
Ընտրությունը կանցկացվի 2025թ.-ի դեկտեմբերի 26-ին: Ընտրության տեղի և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի ընտրության օրվանից առնվազն 5 օր առաջ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 558 678 հեռախոսահամարով:
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ընտրական հանձնաժողով
Նախագահ՝ Հասմիկ Ասլանյան,
Անդամներ՝ Արփինե Խաչատրյան, Սիլվա Այվազյան, Շավարշ Մարգարյան, Նարեկ Սիմոնյան
ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ընտրական հանձնաժողով


















































