Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. կքննարկվեն հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման քայլերը

Նոյեմբեր 17,2025 10:25

Դեսպան Քրիստինա Քվինը դիմավորեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։ Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին և հատուկ բանագնաց Ռուբինյանին:

Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930