Լրահոս
Օրվա լրահոսը

Այս միջնորդությունը, ի սկզբանե, պետք է մերժված լիներ, բայց աբսուրդ է՝ տեւում է արդեն հինգ ամիս. Վարդեւանյան

Նոյեմբեր 17,2025 10:55

Այս միջնորդությունն ի սկզբանե պետք է մերժված լիներ, բայց աբսուրդ է՝ տեւում է արդեն հինգ ամիս: Այսօր հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ընթանում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։

Արամ Վարդեւանյանը նկատեց, որ կալանքի երկարաձգման միջնորդության քննության նույն ժամին զուգահեռ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արդեն երրորդ օրն է՝ քննում է «Տաշիր կապիտալին» տրված ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու հարցը. «Նույն օրը նույն ժամին առավել քան խոսուն է, եթե հետ գնանք, որ երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման»:

Նրա խոսքով՝ որեւէ ընկերություն չկա, որտեղ խախտում չլինի, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայից զրկում, աբսուրդի տիրույթից է. «Բայց ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930