Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դադարեցրինք ՀԷՑ ՓԲԸ-ի լիցենզիան, գործընթացն այսքանով չի ավարտվում»․ Մեսրոպ Մեսրոպյան

Նոյեմբեր 17,2025 15:27

«Այս գործընթացն այսօրվա նիստով չի ավարտվում։ Ենթադրում եմ, որ  կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում, հետևաբար գործընթացը դեռ ունի շարունակություն»,- «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի ընթացքում հանձնաժողովի քվեարկությունից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա նաև պարզաբանեց հանձնաժողովի որոշումը․ «Այսօրվա նիստի որոշմամբ՝ մենք ընդամենը դադարեցրինք ՀԷՑ ՓԲԸ լիցենզիան, բայց դրանից հետո օրենքով նախատեսվում  է գործընթաց։ Առաջիկա երեք ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ, տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցություններ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե երեք ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Թե ինչ ընթացք կստանա, ժամանակը ցույց կտա»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930