Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունը կարիք ունի նոր դեմքերի, քաղաքական դաշտում նոր շնչի»․ Արեգա Հովսեփյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին

Նոյեմբեր 17,2025 16:18

«Հասարակությունը կարիք ունի նոր դեմքերի, քաղաքական դաշտում նոր շնչի»,- Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքը եւ արդյունքներն են նման եզրակացության հանգեցրել «Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանին։

«Մասնակցությունը 45 տոկոս է կազմում, թեեւ 2021-ի համեմատ բարձր է, բայց շատ մեծ տնային աշխատանք կա անելու, որը մեր թիմը պատրաստվում է անել ու շատ շուտով կտեսնեք»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ «Մեր ձեւովը» կարո՞ղ է դառնալ բոլոր ընդդիմադիր հարթակները համախմբելու հարթակ, քանի որ Վաղարշապատի ընտրություններում ընդդիմության պարտությունը նաեւ պատճառ էր նրա, որ ընդդիմադիր տարբեր թեւերը միասնական չէին գործում, Արեգա Հովսեփյանը պատասխանեց․ «Ներքաղաքական դաշտին նոր մոտեցումներ են պետք եւ ովքեր կկիսեն մեր մոտեցումները՝ մեր դռները բաց են»։

Արեգա Հովսեփյանն անդրադարձավ նաեւ «Աղոթքի նախաճաշին»՝ ասելով, որ իշխանությունները փորձում եմ միջազգային ատյաններում այնպիսի տրամադրություններ ստեղծել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ եկեղեցու դեմ, ժողովրդի համաձայնությամբ է, բայց այդ մարդիկ եկան եւ կոշտ հայտարարություններ արեցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930