Վաղը մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը․ «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու:
Աբսուրդ է նաեւ այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1-ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։
Բավական է նայել քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։
«Հայաստան» խմբակցություն


















































