Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներին ասում են՝ կռվեիք, բայց որ եկել է իրենց կռվելու ժամանակը՝ գնացել են թուրքի դեմ ծնկի կանգնել՝ խաղաղություն են ողորմում»․ Անաստաս Իսրայելյան

Նոյեմբեր 17,2025 16:46

«Նիկոլ Փաշինյանն իր արտահայտության համար ղալլաթ է անում, Նիկոլ Փաշինյանը հլը թող իր խոստումները իրականացնի, հետո ժողովրդին կամ արցախցիներին մեղադրի ինչ-որ ձեւ կռվելու համար։ Այսօրվա իրավիճակում արցախցիներին ասում են՝ կռվեիք, բայց որ եկել է իրենց կռվելու ժամանակը՝ գնացել են թուրքի դեմ ծնկի կանգնել՝ խաղաղություն են ողորմում։ Սա խաղաղություն չէ, սա խայտառակություն է, մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնունդ Արցախին» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է քննչական կոմիտեի ներկայացրած՝ «Մեր ձեւով» առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են շարժման անդամները, Սամվել Կարապետյանի մտերիմները եւ համախոհները՝ զորակցելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին:

«Սամվել Կարապետյանը՝ ոնց որ Ռուբեն Վարդանյանը, ամեն մի ծանր ժամանակ եղել է հայ ժողովրդի կողքին։ Հիմա մենք, ցավոք, Ռուբեն Վարդանյանին չկարողացանք տեր կանգնել կամ պաշտպանել՝ հայտնվեց Բաքվի բանտում։ Այսօր էլ, որ տեր չկանգնենք մեր առաջնորդներին, այսօր էլ նրանք են շարունակական գտնվելու բանտում, մայր հողում»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930