Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել են Վայոց ձորում աղբյուրի աղտոտման հանգամանքները

Նոյեմբեր 17,2025 17:06

Ս.թ. նոյեմբերի 10-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման վերաբերյալ ահազանգի հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։

❎ Վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է՝
– տարածքի տեղազննություն՝ անօդաչու թվային համակարգերի կիրառմամբ,
լաբորատոր հետազոտությունների նպատակով
– ջրի նմուշառումներ՝ աղտոտված ջրային աղբյուրից, հարակից ջրային աղբյուրներից և առվակներից,
– հողի նմուշառումներ

❎ Պարզվել է, որ սույն թվականի նոյեմբերի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածում «ՍՏՐՈՅՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ի կողմից ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացվել են ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետլիցքի ժամանակ օգտագործվել է կավ-ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։

❎ Աղտոտված աղբյուրին հարակից աղբյուրներից և առվակներից իրականացված ջրի նմուշառումներով աղտոտումներ չեն արձանագրվել։

❎ Ընկերության տնօրենը՝ ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930