Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ շինարարական ընկերության դեմ ներկայացված հաղորդումը։ Ախուրյանում գրանցված այս ընկերությունը բավական հայտնի է Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում․ փողոցաշինությունների մեծ մասի համար հայտարարված մրցույթներին հիմնականում «Մերձմոսկովյան» ԲԲԸ -ն է հաղթող ճանաչվում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 27-ին գրություն է ուղարկել Աշոցքի ոստիկանություն առ այն, որ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 1-ին փողոցում գտնվող երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքում առանց լիազոր մարմնին թույլտվության կատարվում են պարսպի կառուցման աշխատանքներ։
Աշոցքի ոստիկանությունը, ստուգումներ անցկացնելով, պարզել է, որ սեպտեմբերի 25-ից հուշարձանի շրջակայքում կատարվել են պարսպի կառուցման աշխատանքներ, դրանք մասամբ ավարտվել են, շինաշխատանքները ստուգման պահին ժամանակավորապես դադարեցվել են, հուշարձանին վնաս չի պատճառվել։
Շինարարություն իրականացնող «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի աշխղեկը ոստիկանությանը հայտնել է, որ հուշարձանի պարսպապատումը նախատեսված է Վարդաղբյուր- Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման շրջանակում՝«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի միջև առկա պետության կարիքների համար աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրի և Աշոցք համայնքի կողմից շինարարության թույլտվության համաձայն։
Կարդացեք նաև
Ավագ համայնքային ոստիկան Միրզոյանը զեկուցագիր և հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, կազմվել են փաստաթղթեր ու ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն։


















































