Երիտասարդական մեդիաֆորումների միջոցով Ռուս-Հայկական համալսարանը զգալի ներդրում կունենա այնպիսի տեղեկատվական տարածքի ձևավորման գործում, որը կվերացնի Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելորդ լարվածության կետերը։
Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ II Ռուս-Հայկական մեդիաֆորումի բացման արարողության ժամանակ։
Ռուս-Հայկական Համալսարանի և ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից կազմակերպած մեդիաֆորումին մասնակցում են Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 100 ուսանողներ։ Այս տարվա ֆորումն անցկացվում է «Արհեստական բանականությունը մեդիայում. սպառնալիքներ թե՞ նոր հնարավորություններ» թեմայով և կտևի մինչև նոյեմբերի 19-ը։ Այս ընթացքում երիտասարդ մեդիա մասնագետները կպատրաստեն «Վերակենդանացնենք Երևանը» վերնագրով տեսանյութեր՝ ուղղված երկու երկրների միջև տեղեկատվական համագործակցության ամրապնդմանը և ընդհանուր մշակութային արժեքների տարածմանը։
Կարդացեք նաև
ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը ողջունեց միջոցառման հյուրերին. «Այսօր մենք նշում ենք Ուսանողների միջազգային օրը, և ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ այս առիթով։ Խորհրդանշական է, որ մեր միջոցառումը համընկնում է այս օրվա հետ։ Մեր մեդիաֆորումն արդեն ավանդույթ է դարձել։ Երեք տարի առաջ մենք անցկացրինք առաջին լայնածավալ ֆորումը՝ փորձառու և սկսնակ լրագրողների մասնակցությամբ։ Նրանք, ովքեր չեն տիրապետում նոր գործիքներին, արդեն կորցնում են իրենց մրցակցային դիրքը աշխատաշուկայում։ Հետևաբար, մեր ֆորումն ավելի քան արդիական է»։
Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար և «Ժուռնալիստների համագործակցություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը նշել է. «Մենք պատրաստ ենք քննարկել այս երկու-երեք օրվա ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների հեղինակներին 2026 թվականի գարնանը Էրմիտաժում կայանալիք «Մշակույթների երկխոսություն» ֆորումին հրավիրելու հարցը»։
ՌԴ Կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին տեսաուղերձում նշել է ֆորումի կարևորությունը. «Ընդհանուր պատմական հիշողությունը և նմանատիպ ավանդական արժեքները միշտ օգնել են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին լավ հասկանալ միմյանց: Կրթական համագործակցությունը նպաստում է այս մշակութային ընդհանրության պահպանմանը»:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Դմիտրի Լիցկայը, ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Միջոցառման մոդերատորն էր ՌՀՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։
II Ռուս-Հայկական մեդիաֆորումի առաջին օրը տեղի ունեցավ նաև «Արհեստական բանականությունը մեդիայում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցեցին հեղինակավոր մեդիափորձագետներ և առաջատար հայկական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ:
«Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «ԱՌԿԱ» և «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունների հիմնադիր Կոնստանտին Պետրոսովը, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը երիտասարդների հետ քննարկեցին ժամանակակից թվային աշխարհում լրատվամիջոցների առջև ծառացած հրատապ խնդիրների լայն շրջանակ՝ արհեստական բանականության արագ զարգացման համատեքստում։
Երկու երկրների ուսանողները կմասնակցեն վարպետության դասերի, դասախոսությունների և կլոր սեղանների, ինչպես նաև կվայելեն Զվարթնոցի պատմամշակութային թանգարան-արգելոց և Մատենադարանի հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտ էքսկուրսիաները։
Ռուս-հայկական համալսարան




















































