Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրարշավին չէր մասնակցում Փաշինյանը, և չկային նրա հավատ չներշնչող ու ընտրազանգվածին վանող ելույթները». Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 17,2025 23:30

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ինչպե՞ս հաղթեց Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները։

📌 Փոխվեց ընտրական քարտեզը, հետո՝ որոշված քարտեզին համապատասխան, թեկնածու ընտրվեց։ Վաղարշապատ համայնքը խոշորացավ, նրան միացավ Խոյ համայնքը, որի համայնքապետն է եղել 2021 թվականից Արգիշտի Մեխակյանը։ Կարևոր արձանագրում՝ Խոյ համայնքի բոլոր 16 գյուղերի գյուղապետերին վերջինս է նշանակել։

Քաղաքագիտական լեզվով ասած՝ կիրառվել է ջերիմանդերինգ (gerrymandering). ընտրատարածքների սահմանները ձևավորվել են կուսակցական շահերից ելնելով։ Այս ընտրական մանիպուլիացիոն մեթոդը ԱՄՆ-ում գործածվել է 19-րդ դարից։

📌 Հնարավորինս նվազեցվեց ու հանվեց Քաղաքացիական պայմանագրի գրգռող ֆակտորը, անգամ կուսակցության անվանումը չկար Մեխակյանի պաստառներին։ Մեսիջը հետևյալն էր․ «Դուք ընտրում եք ոչ թե ՔՊ, այլ 7 համարը, ձայն եք տալիս Խոյի երկար տարիների համայնքապետ Արգիշտի Մեխակյանին՝ ձեր հող ու ջրի մարդուն»։

📌 Ընտրաշավին չէր մասնակցում Փաշինյանը, և չկային նրա հավատ չներշնչող ու ընտրազանգվածին վանող ելույթները։

Իշխանությունը դասեր քաղեց Գյումրիի ընտրություններից, ճկունություն ցուցաբերեց ու հաղթեց Վաղարշապատում։

Ընդդիմությունը իրավունք չունի կրկնելու նույն սխալները 2026-ի խորհրդարանական ընտրություններին։

Հետևություններ է պետք անել»։

Մանրամասները` տեսանյութում

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ Արման Անդրիասյանը ի պատասխան գրում է.

«Լսեցի Էդմոն Մարուքյանի վերլուծությունը, թե ինչու՞ է ՔՊ-ն հաղթել

Պնդումները հերթով.

Պնդում. Մեխակյանի բուկլետի վրա գրված չէր ՔՊ, և որպես ապացույց պարոն Մարուքյանը ներկայացնում է ինստագրամի համար պատրաստված մի նկար, որտեղ միայն ՔՊ-ի ձեռքսեղմման լոգոն է։

Իրականություն. մեր բոլոր թե պաստառների, թե բուկլետների, թե այլ քարոզչանյութերի վրա «Քաղաքացիական պայմանագիրն» առկա է գրեթե նույն չափերով և թեկնածուի անվան հետ հարաբերակցությամբ 2021 թվականի համապետականից սկսած

Պնդում. «կարկառուն» ՔՊ-ականները չեն եկել ու ելույթ չեն ունեցել և կոչ չեն արել ընտրել Մեխակյանին։

Իրականություն. մեր ամփոփիչ հանրավաքին ելույթ են ունեցել ՔՊ վարչության անդամներ Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Խուդաթյանը, Հայկ Կոնջորյանը… Բոլորի ելույթները եղել են մաքսիմալ քաղաքական։

Եթե պարոն Մարուքյանին դուր է գալիս մտածել, որ Արգիշտի Մեխակյանը միայնակ ջախջախել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյանին, Կտրիճ Ներսիսյանին, մերձևով-ականներին և նրանց փողերին, մենք դեմ չենք, բայց պարոն Մարուքյանը և ընդդիմությունը երևի թե պիտի վախենան, որ եթե այդքանը մենակ Մեխակյանն է կարողանում, բա բոլորս իրար հետ ինչե՜ր կանենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930