Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո սույն թվականի հուլիսի 9-ին իշխանությունը ՄԻԱՎՈՐԵՑ՝
1️Արմավիր մարզի Վաղարշապատ համայնքը (Էջմիածին քաղաքը՝ 23 տեղամաս և Ոսկեհատ գյուղը՝ 2 տեղամաս)
2️Խոյ համայնքի (16 գյուղ՝ Գեղակերտ, Արագած, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ, Դոսխ, Մրգաստան, Արշալույս, Հայթաղ, Հովտամեջ, Ծիածան, Ծաղկալանջ, Այգեշատ, Լանջ, Շահումյան, Մոնթեավան, 22 տեղամաս) հետ և ընտրություններն իրականացրեց ԱՐԴԵՆ միավորված, 47 տեղամասերով համայնքում❗️
Քաղաքագետները պնդում էին, որ այս քաղաքական հաշվարկ նպատակն է՝ օրենսդիր և գործադիր իշխանության կամայական որոշմամբ ապահովել ՔՊ-ի հաղթանակը 2025 թվականի նոյեմբերին սպասվող ընտրություններին՝ անտեսելով երկու տարբեր համայնքների շահերը❗️
Կարդացեք նաև
Երեկվա ընտրությունների արդյունքների ամփոփումը հիմնավորեց այս պնդումները⬆️
Մասնավորապես, նախկին Վաղարշապատ համայնքի 25 տեղամասերում 8 ուժերը միասին ստացել են 19182 քվե, որոնցից՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7 975 քվե (մոտ 41.5%),
իսկ նրանց հիմնական մրցակիցը՝ «Հաղթանակ» դաշինքը՝ 7 499 ձայն (մոտ 39%)❗️
Այնինչ՝ միավորված համայնքի պայմաններում իշխանությունները ստացել են արդեն մոտ 48.5 %, իսկ նրանց հիմնական մրցակիցը՝ մոտ 31.9 %❗️
Ընտրություններին ընտրական իրավունք ունեցող 69866 հոգուց մասնակցել է՝
Նոյեմբերի 16, 2025թ – միավորված Վաղարշապատ համայնք՝ 31527 ընտրող (45.12%).
Դեկտեմբերի 5, 2021թ. –
Վաղարշապատ համայնք՝ Էջմիածին քաղաքը (23 տեղամաս) և Ոսկեհատ գյուղը (2 տեղամաս)՝ 10.980 ընտրող (25,38 %).
Խոյ համայնքը՝ 16 գյուղ (22 տեղամաս)՝ 6.991 ընտրող (32,39 %)՝
ԸՆԴՀԱՆՈՒՐ 17.971 ընտրող
Իսկ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասնակցելիությունն ունի հետեւյալ պատկերը⬇️
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն
Գոհար Մելոյան



















































