Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են «Թրամփի ուղու» ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը

Նոյեմբեր 17,2025 23:56

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ՝ այն գնահատելով որպես պատմական ձեռքբերում։ ԱԽ քարտուղարը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը և ընդգծել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Այս համատեքստում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը։

Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը կարևորել են նաև ՀՀ–ԱՄՆ միջև օգոստոսի 8-ին ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

Երկկողմ գործընկերության ընդլայնման շրջանակում ԱԽ քարտուղարն առանձնացրել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930