Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկիս մտքով չէր անցնի 2018-ին, որ այս երիտասարդները կարճ ժամանակ անց կմոռանան վարչական ռեսուրս չկիրառելու, ցանկացած իշխանության` ճիշտ ժամանակին հեռանալու մասին իրենց բոցաշունչ ճառերը. «Հրապարակ»

Նոյեմբեր 18,2025 10:51

Ոչ մեկիս մտքով չէր անցնի 2018-ին, որ նախկիններին մերժելու ճանապարհով իշխանության եկած այս երիտասարդները կարճ ժամանակ անց կմոռանան ժողովրդի սիրո, մաքուր ընտրությունների, վարչական ռեսուրս չկիրառելու, ցանկացած իշխանության` ճիշտ ժամանակին հեռանալու մասին իրենց բոցաշունչ ճառերը եւ կյանքի գնով կպահեն իշխանությունը:

Ոչ միայն կպահեն, այլեւ իրենց քաղաքական հակառակորդներին բանտ կնետեն ու պատանդ կպահեն, իրավապահ համակարգն ու դատարանները կծառայեցնեն իրենց շահերին, օրենքն իրենց ուզած ձեւով կվերաձեւեն, կվախեցնեն ու կճնշեն, կխաբեն ու կմանիպուլացնեն հանրությանը, միայն թե մնան գահին: 7-8 տարում պարզվեց, որ նրանք այնքան են սիրել իրենց պաշտոններն ու պետական բյուջեից անաշխատ եկամուտներ ստանալու հնարավորությունը, որ պատրաստ են անգամ արյուն թափել, միայն թե մնան երկրի ղեկին: Եվ հանուն դրա պատրաստ են մինչեւ վերջին պտուտակը քանդել այս պետության ողնաշարը` Սահմանադրություն փոխել, Եկեղեցին ավիրել, նոր հողեր հանձնել, միջանցք տալ, թույլ տալ, որ Բաքվում մեր հայրենակիցներին տանջամահ անեն:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930