«Իրականում, միայն կյանքի իրավունքի դիտանկյունից չէ, որ բավականին լուրջ մարդու իրավունքների խախտումների մասին է խոսք գնում հենց այս իրադարձությունների համատեքստում։ ՄԻՊ հաստատությունը հենց այդ ժամանակահատվածում է խոսել մարդու իրավունքների խախտումների մասին՝ մի փոքր այլ հարցադրումներով»,- խորհրդարանում «Մարտի 1»-ի գործի մասին ՄԻԵԴ վճռից հետո հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Քննարկմանը, հիշեցնենք, ընդդիմադիրները չեն մասնակցում։
միջամտությանը՝ նշելով․ «Ուզում եմ նախ արձանագրել հավաքների ազատության իրավունքի հետ կապված խնդիրները և այդ իրավունքին միջամտությունը։ Այս փուլում արդեն կարելի է արձանագրել, որ պետական իշխանության կողմից բավարար և անհրաժեշտ տեղեկատվություն չի ներկայացվել այն մասին, որ միջամտությունը եղել է իրավաչափ»։
Խոսելով ուժի կիրառման համաչափության մասին՝ Պաշտպանը նշել է․ «Հարկ է ընդգծել, որ բավարար և անհրաժեշտ հիմնավորումներ մինչ այժմ չեն ներկայացվել և այն մասին, որ կիրառված ուժը եղել է համաչափ։ Ավելին՝ գործողությունները իրականացված չեն եղել այն տրամաբանությամբ, որ հնարավորինս նվազագույն վնաս և բացասական հետևանքներ հասցվեն քաղաքացիներին»։
Կարդացեք նաև
Պաշտպանը հիշեցրել է, որ դեռևս 2008 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ այցեր է իրականացրել ազատությունից զրկման վայրեր՝ արձանագրելով մի շարք խախտումներ․ «Ձեռք է բերվել լուրջ տեղեկատվություն անձանց նկատմամբ կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի դեպքերի և այլ խախտումների մասին, ինչը ևս պետք է դառնա քննարկման առարկա»։
Անդրադառնալով Պաշտպանի աշխատակազմի ներկայացրած պաշտոնական հարցադրումներին՝ Անահիտ Մանասյանը հավելել է․ «Շատ կարևոր է արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դեռևս 2008 թվականին է պետական իշխանություններին հրապարակային ձևաչափով ներկայացրել մի շարք լուրջ հարցադրումներ։ Սակայն այդ հարցադրումների պատասխանները մինչ այսօր բացակայում են»։
Խոսելով քննության արդյունավետության մասին՝ նա ընդգծել է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս ուղղությամբ ունի հստակ դիրքորոշումներ, և այո՛, պետք է արձանագրել, որ քննության արդյունավետության հետ կապված առկա են մի շարք լուրջ խնդիրներ»։
Պաշտպանը կարևորել է անցյալից հետևություններ անելու և նման իրավիճակներ ապագայում բացառելու անհրաժեշտությունը․ «Մենք պետք է կարողանանք քաղել դասեր այս իրադարձություններից՝ այն տրամաբանությամբ, որ դրանք այլևս երբևէ չկրկնվեն: Պետության պատասխանատվությունը պետք է լինի բացառել մարդու իրավունքների համանման խախտումները ապագայում և ապահովել, որպեսզի մարդու իրավունքների ցանկացած խախտման դեպքում իրականացվի հստակ քննություն և իրացվեն պատասխանատվության մեխանիզմները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, լրագրողների տեսախցիկները ֆիքսել են, որ խորհրդարանական հանրային քննարկմանը մասնակցում է Հովհանավանքում իշխանության մասնակցությամբ տեղի ունեցած կեղծ պատարագին մասնակցած դաջվածքով դպիր Ռաֆայել Ջուլհակյանը, որը ՔՊ-ական երիտթեւից է: Պարզվեց նաեւ, որ նա ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։
Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































