«Էսօր երեկոյան կամ վաղը պոպկորնով հրավիրում եմ իմ ՏիկՏոկի էջ՝ դիտումների, թե ինչ ստեր եք ասել դուք նախընտրական քարոզարշավին։ Ես չեմ ասել, որ մինչև 2025-ը չվերանորոգված մանկապարտեզ չի լինելու։ Երեկոյան ձեզ ցույց կտամ»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը։
Այնուհետև ասաց՝ պարզել եմ, որ Մերգելյանի այգին դուք չեք սարքել․ «Էդքան, որ գլուխ եք գովել, պարզել եմ, որ մասնավորն է սարքել, տեղն էլ ուրիշ բան եք տվել մասնավորին։ Աջափնյակի մետրոյի արև, սուտ բաներ եք խոսք տվել։ Եթե սկսեմ ՔՊ-ի ստերն ասել, ծայրը չի երևա»։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն արձագանքեց․ «ՔՊ-ի տված ու չտված խոստումների պատասխանը ժողովուրդն է տալիս․ մի քանի օր առաջ էդ պատասխանը դուք ստացել եք»։
Կարդացեք նաև
Երևանի ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































