Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Եկեղեցու ձեռքբերումը Դոնի Ռոստովում. վերադարձվել է ճեմարանի պատմական շենքը

Նոյեմբեր 18,2025 15:42

Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն:

Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ է հիմնադրվում տարածաշրջանի լավագույն աստվածաբանական դպրոցը (1875 թ), իսկ 1881 թվականին կայսեր Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվում հոգևոր ճեմարանի։

Ճեմարանի պատմական շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրաս սրբազանի հետևողական աշխատանքի արդյունքում ՌԴ իշխանություններն օրեր առաջ վերադարձրեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս իրադարձությունը թեմակալ առաջնորդի գնահատմամբ մեծ ձեռքբերում է թեմական կյանքում, քանի որ այն շարունակելու է ծառայել Դոնի Ռոստովի հայերի հոգևոր և կրթական դաստիարակությանը:

Վեցամյա հայկական կրթությամբ ճեմարանը մեծ համբավ էր վայելում և արդեն 1915-1916 ուսումնական տարում ուներ 301 աշակերտ և 15 ուսուցիչ։ Նրա սաներից է եղել ծնունդով Նախիջևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ VI-ը:

Կրթարանն իր շուրջն էր համախմբում մեծանուն մանկավարժների, մտավորականների ու բարերարների։ Հիշարժան է, որ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին Դոնի Նախիջևան կատարած այցելություններից մեկի ժամանակ նկար է նվիրաբերում թեմական դպրոցին:

1919 թվականի նոյեմբերի 20-ին դպրոցի շենքը բռնագրավվում են, իսկ  հոգևորական մանկավարժներին կեղծ մեղադրանքներով դատապարտում մահապատժի:

Չնայած  կարճատև կրթական գործունեությանը՝ հոգևոր ճեմարանը մեծ դեր է ունեցել Ռուսաստանի հայերի, հատկապես Դոնի շրջանի հայ երիտասարդության կրթության և դաստիարակության գործում:

Պատմական այդ առաքելությունն այսօր վերականգնված է:

Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930