Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն այսօր կալանավայրից ներկայացել էր ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ հերթական դատական նիստին, դատաքննության ավարտից հետո՝ նախքան հեռանալը, կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։
Նա պնդեց, որ ինքն անմեղ է՝ ասելով․ «Կաշառքից էնքան հեռու ենք, եթե որևիցե մեկը ինձ մեղադրում է, ուրեմն ինքն իրա մորն ու աղջկան բան է արել, էլ ինչ ասեմ։
«Ազատությո՜ւն, հաղթելու ենք, չարը գնալում է, ներքին թուրքին էլ բռնաբարելու ենք»:
Կարդացեք նաև
Հավաքվածները ծափահարեցին, Ղուկասյանը շարունակեց․
«Դավայտե, լավ եղեք, ես լավ եմ, իրար հետ սպայկա եղեք մինչև վերջ, կոտրվել չկա, բան չկա, մենք կոտրող ենք, չենք կոտրվում, պապական է», -ասաց Վարդան Ղուկասյանը՝ դահլիճում հավաքված իր համակիրներին ցտեսությունը ռուսերեն ասելով։
«Դավայտե, ցավներդ տանեմ, վսյո խարաշո, սվաբոդա»,-ձեռքը վեր պարզելով՝ ասաց Վարդան Ղուկասյանն ու հեռացավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































