Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցության խմբակցության հայտարարությունը
20 օր շարունակ մեր խմբակցության ավագանու անդամի թեկնածու Տիգրան Ավագյանը, ունենալով լրջագույն առողջական խնդիրներ, լինելով ընտանիքի կերակրող եւ երեք անչափահաս երեխայի հայր, զրկվել է ազատությունից։
Ժամեր առաջ փոխվել է նրա խափանման միջոցը` կալանքը տնային կալանքով։
Սա, անշուշտ, ուրախալի փաստ է, սակայն հարկ ենք համարում փաստել, որ Տիգրան Ավագյանը կալանավորվել է ավագանու անդամի մանդատը վերցնելու նախօրեին։ Դա փաստում է, որ իր եւ շուրջ 50 գյումրեցու ապօրինի կալանավորումը` խափանման տարբեր միջոցների կիրառությամբ, վախի մթնոլորտ սերմանելու, գյումրեցիների քաղաքական ընտրությունը եւ միասնականությունը կոտրելու միտում է ունեցել եւ ունի։
Կարդացեք նաև
Մենք ամեն ինչ անելու ենք` դիմագրավելու ծրագրվող պառակտիչ գործողություններին։
Հայաստանի կոմունիստական կուսակցության Գյումրու ավագանու խմբակցությունը զորակցում է Գյումրու լեգիտիմ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, խմբակցության, քաղաքապետարանի աշխատակազմի կալանավորված եւ դեռեւս ազատությունից զրկված բոլոր գյումրեցիներին։


















































