Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական բյուջեի աճի մասին խոսող իշխանությունը չի ներկայացնում, թե ԶՈւ-ն քանի միլիարդի կորուստ է ունեցել 44-օրյա պատերազմի և ՀՀ-ի դեմ 2022 թ. ագրեսիայի հետևանքով. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 19,2025 11:32

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռազմական բյուջեի աճի կամ սպառազինության մատակարարումների մասին խոսող իշխանությունը թվային առումով, բնականաբար, չի ներկայացնում, թե զինված ուժերը քանի միլիարդի կորուստ են ունեցել 44-օրյա պատերազմի և ՀՀ-ի դեմ 2022 թվականի ագրեսիայի հետևանքով:

Խոցված, թշնամուն հանձնած սպառազինություն, զինտեխնիկա, զինամթերք, ռազմական օբյեկտներ և այդպես շարունակ:

Դեռ չեմ խոսում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հետևանքով Ադրբեջանին հանձնված Քարվաճառից ու Քաշաթաղից հետո 3 մարզի երկայնքով ձևավորված առաջնագծի, դրա ենթակառուցվածքների, զորամասերի անխուսափելի ծախսերի մասին, որոնց անհրաժեշտությունը ևս պատերազմի հետևանք էր:

Ես դեռ խոսում եմ նյութական վնասների ոչ ամբողջ ցանկի մասին ու անդրադարձ չեմ անում զինված ուժերի կամ տնտեսության վրա այլ վնասակար ազդեցության մասին:

Հերիք չէ, որ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկել, դեռ մի բան էլ հոխորտում ու գլուխ են գովում: Կարծես պարտությունը մեր երկրի գլխին օդից է իջել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930