Լրահոս
Օրվա լրահոսը

Viva. Oracle-ի հետ գործընկերությունը՝ նոր հնարավորություն գործարար հատվածի համար

Նոյեմբեր 19,2025 11:38

Viva-ն հայտարարում է աշխարհահռչակ Oracle ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին։ Լինելով Oracle-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում՝ Viva-ն գործարար հատվածին կտրամադրի Oracle-ի կողմից մշակված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և ամպային ծառայություններ։

Գործընկերության շնորհիվ  Viva-ն նպատակ ունի Oracle-ի նորագույն տեխնոլոգիաներն էլ ավելի հասանելի դարձնելու հայկական ընկերությունների համար՝ բարձրացնելով դրանց աշխատանքի արդյունավետության, որակի և տվյալների անվտանգության մակարդակը։

«Գործակցելով աշխարհի ամենահեղինակավոր տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Oracle-ի հետ, Հայաստանի հեռահաղորդակցության ու թվային լուծումների առաջատար Viva-ն հերթական կարևոր քայլն է կատարում B2B ոլորտում՝   ընդլայնելով ձեռնարկություններին առաջարկվող՝ ՏՏ լուծումների շրջանակը։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ նորարարությունների, դիվերսիֆիկացման և առաջադեմ տեխնոլոգիական լուծումների  ռազմավարության իրականացման ուղղությամբ, որը կնպաստի Հայաստանի թվային տնտեսության հետագա հզորացմանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Oracle-ի հետ համագործակցությունը Viva-ի գործունեության շարունակական ընդլայնման կարևոր նշաձող է՝ նորարար տեխնոլոգիաների և թվային ծառայությունների ոլորտում։

Ավելի քան չորս տասնամյակ Oracle Corporation-ը ձեռնարկությունների ծրագրային ապահովման և ամպային լուծումների համաշխարհային առաջատար է՝ օգնելով կազմակերպություններին կատարել իրենց աշխատանքն առավել արագ, որակով ու արդյունավետ։ Oracle-ն ապահովում է թվային լուծումների լայն շրջանակ՝ տվյալների բազաներից և բիզնես ծրագրերից մինչև ժամանակակից ամպային ենթակառուցվածքներ:

Հարցերի դեպքում

B2B լուծումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.viva.am/business-solutions

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930