Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն շնորհակալ է Հայաստանին նացիզմի փառաբանման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը համահեղինակելու համար

Նոյեմբեր 19,2025 15:43

Ռուսատանի Դաշնությունը շնորհակալ է Հայաստանին՝ նացիզմի փառաբանման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը համահեղինակելու համար։

«Այս փաստաթղթին Հայաստանի աջակցությունը հատկապես արժեքավոր է գերմանական նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի լույսի ներքո։ Երևանի դիրքորոշումը հայ ժողովրդի հերոս որդիների և դուստրերի երախտապարտ հիշատակի ևս մեկ հաստատում է, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքը և ամբողջ մարդկությունը «ժանտախտից» փրկելու համար»,–ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը համահեղինակել է 44 երկիր, իսկ 114 երկիր կողմ քվեարկել դրա ընդունմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930