Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակիան կարող է դատի տալ ԵՄ-ին՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու ծրագրերի համար

Նոյեմբեր 19,2025 18:20

«Ազատություն». Սլովակիան քննարկում է ԵՄ-ի դեմ դատի տալու հնարավորությունը Ուկրաինայում պատերազմի հետևանքով 2028 թվականից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու իր ծրագրերի համար,հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Հաջորդ շաբաթ կառավարությունը կքննարկի մի փաստաթուղթ, որտեղ մենք կքննարկենք դատական հայց ներկայացնելու հնարավորությունը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆիցոն՝ չհայտնելով, թե կոնկրետ ինչ իրավական հիմքի վրա են սկսելու գործընթացը:

Սլովակիան և Հունգարիան քննադատել են ԵՄ գործադիր մարմնի՝ ռուսական էներգետիկայից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրերը, քանի որ երկուսն էլ դեռևս մեծապես կախված են Մոսկվայից գազի և նավթի մատակարարումներից և վախենում են, որ ավելի թանկ այլընտրանքները կվնասեն իրենց տնտեսություններին։

ԵՄ էներգետիկայի նախարարներն անցյալ ամիս աջակցել էին մինչև 2028 թվականի հունվարը ԵՄ-ում ռուսական նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու առաջարկին: Վերջնական կանոնները ԵՄ երկրները պետք է բանակցեն Եվրախորհրդարանի հետ, որը դեռևս քննարկում է իր դիրքորոշումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930