Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի Mountain Village-ի ճարտարապետ Սարգիս Սարգսյանի համահեղինակած նախագիծը հաղթել է միջազգային խոշոր մրցույթում

Նոյեմբեր 19,2025 17:42

Հայ ճարտարապետ Սարգիս Սարգսյանը, միջազգային ճարտարապետական Bjarke Ingels Group (BIG) միջազգային բյուրոյի կազմում, հաղթել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի պետական օպերայի նոր շենքի նախագծման մրցույթում: Սարգիս Սարգսյանը համաղեկավարել է հաղթող ճանաչված նախագիծը, որն աչքի է ընկնում ճարտարապետական համարձակ, ժամանակակից ու նորարարական լուծումներով:

Ուշագրավ է, որ միջազգային նման խոշոր և հեղինակավոր մրցույթում հաղթած ճարտարապետն իր փորձն ու գիտելիքները ներդնում է նաև Հայաստանում. Proforma ճարտարապետական բյուրոյի թիմի հետ նա մշակել է Դիլիջանի Mountain Village բնակելի համալիրի հայեցակարգը՝ առաջադեմ ու կանաչ տեխնոլոգիաները, էկոլոգիական բարձր չափանիշները, համարձակ ճարտարապետական լուծումները ներդաշնակորեն համադրելով տեղական լանդշաֆտի ու ավանդույթների հետ:

«Սարգիս Սարգսյանի այս հաջողությունը վկայում է այն մասին, որ մեր էկոհամակարգում շարունակում են առաջնային տեղ ունենալ որակը, նորարարական տեխնոլոգիաներն ու միաժամանակ՝ ավանդույթների պահպանությունը: Mountain Village-ի նախաձեռնությունը պատկանում է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք նաև Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներն են, և նրանց համար մշտապես կարևոր է եղել միջազգային լավագույն տեխնոլոգիաներն ու փորձը Հայաստան բերելը: Պիտի նշեմ, որ դպրոցի շենքը, իր ճարտարապետական լուծումների շնորհիվ, մրցանակներ է բերել Հայաստանին՝ հինգ անգամ հաղթելով շինարարական և ենթակառուցվածքային միջազգային հեղինակավոր մրցույթներում: Վստահ ենք, որ Mountain Village-ը ևս նշանակալի դեր է ունենալու Դիլիջանի գրավչությունը բարձրացնելու առումով»,- ասել է Mountain Village նախագծի ղեկավար Գլեբ Գրոշենկոն:

Դիլիջանի զարգացման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930