Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման համակարգում արդյունավետության խթանմանը վերաբերող հարցեր

Նոյեմբեր 19,2025 19:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի նախագծին վերաբերող հարցեր:

Ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Մանրամասներ են ներկայացվել պիլոտային ծրագրի սկզբունքների, շրջանակի և շարունակականության վերաբերյալ: Ընդգծվել է, որ պիլոտային ծրագրի եզրակացությունները հիմք կդառնան 2026թ․ ընթացքում օրենսդրական վերանայումների համար:

Խորհրդակցության մասնակիցները ծրագրի վերաբերյալ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ ու առաջարկություններ:

Վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը և այս համատեքստում ընդգծել որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

Քննարկման արդյունքներով՝ երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930