Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը Կիպրոսի հետախուզության ծառայության տնօրենի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի լայն շրջանակ

Նոյեմբեր 20,2025 13:13

Կիպրոսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հետ։

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել Հայաստանի ու Կիպրոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շարունակական շփումների դերը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հնարավորությունները։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հայկական կառույցներին կիպրական իշխանությունների հետևողական աջակցության համար:

Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում իրականացվող քայլերին։ Տասոս Ցիոնիսի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերը՝ լիարժեք իրացնելու երկկողմ համագործակցության ներուժը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման։

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930