Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարելի է սուրբ պատարագի ընթացքում չհնչեցնել Վեհափառի անունը․ ինձ համար անհասկանալի է այդ հոգևորականների պահվածքը»․ Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 20,2025 13:47

«Այս հարցում ՀՀԿ-ն խոնարհաբար, ինչպես վայել է եկեղեցու հետ շփման պարագայում, կլսի ցանկացած ակնարկ Վեհափառ հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից, կլինի ամենավտանգավոր վայրերում, որ պաշտպանի եկեղեցուն։ Որևէ մեկին չթվա, որ մենք պատասխանատվությունը փորձում ենք դնել եկեղեցու վրա։ Հաշվի առնելով, որ եկեղեցին սուրբ կառույց է, եկեղեցու պաշտպանությունը պետք է իրականացվի հենց այն տրամաբանությամբ, որը կորոշի մեր եկեղեցին ու Վեհափառ Հայրապետը»,-հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի վեհարանը գրավել, ի՞նչ քայլեր պետք է արվեն «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Լրագրողները հիշեցրին՝ արդեն այլ հոգևորականներ են վարում պատարագներ, որոնց մասնակցում է Փաշինյանը, բացի կարգալույծներից, Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Ինձ համար անհասկանալի է այդ հոգևորականների պահվածքը՝ իրենց իսկ կանոնագրքի խախտման պարագայում։ Ինչպե՞ս կարելի է սուրբ պատարագի ընթացքում չհնչեցնել Վեհափառի անունը, բայց անդին եկեք չգնանք։ Զերծ կմնամ գնահատականներ տալ այն հոգևորականներին, որոնք հանդգնել են մասնակցել մի պատարագի, որտեղ խախտվում է պատարագի կարգը ու չի հնչեցվում Վեհափառ Հայրապետի անունը»։

Լրագրողները խնդրեցին գնահատել «Աղոթքի նախաճաշ» միջոցառումը, Հայկ Մամիջանյանը կարճ ասաց․ «Մեկնաբանություն անել կամ կարծիք հայտնել չեմ ցանկանում։ Մամուլում եղան քննարկումներ և հրապարակում, որ բավականին բարձրաստիճան մասնակիցներ պիտի մասնակցեին, բայց հրաժարվել են մասնակցել։ Ցանկացած գործիչ, հոգևորական, ով տեսնում է, թե ինչպես է ՀՀ-ում կառավարող մարգինալ խմբակն արշավ իրականացնում եկեղեցու դեմ, իրենց հրապարակային գնահատականը հնչեցնում են, ինչը ողջունելի է»։

Ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930