Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն ավարտել է 5G ցանցի կառուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում

Նոյեմբեր 20,2025 14:07

Հայաստանում 5G ցանցի հասանելիությունն այսօր արդեն իրականություն է․ Ucom-ն ավարտել է նոր սերնդի կապի ներդրումն երկրի մասշտաբով՝ այն հասանելի դարձնելով ՀՀ 49 քաղաքներից 48-ում և հարյուրավոր բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։

2024 թվականի նոյեմբերին մեկնարկած աշխատանքների արդյունքում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում Ucom-ը 5G-ն հասանելի է դարձրել երկրի բոլոր խոշոր բնակավայրերում։

«5G-ի ընդլայնումը մեզ համար պարզապես տեխնոլոգիական առաջընթաց չէ, այլ Հայաստանի բնակիչների համար  ժամանակակից, արագ և կայուն կապ ապահովելու կարևոր քայլ։ Մենք կատարեցինք մեր խոստումը. ընդամենը մեկ տարվա ընթացքում կարողացանք ապահովել 5G ծածկույթ՝ երկրի բնակչության ավելի քան 94 տոկոսի համար, դարձնելով այն իսկապես ազգային մասշտաբի տեխնոլոգիական նախագիծ։ Ենթակառուցվածքների արդիականացումն ու նորարար լուծումների ներդրումը շարունակելու են մնալ մեր հիմնական առաջնահերթություններից։ Մենք հավատում ենք, որ հուսալի և արագ ինտերնետը հնարավորություն է՝ կրթության, աշխատանքի, առողջապահության ու բիզնեսի համար», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ենթակառուցվածքների արդիականացման շարունակական, լայնածավալ աշխատանքների շնորհիվ Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային ստանդարտներին համապատասխան, կայուն և հուսալի կապ։ 5G տեխնոլոգիան բացում է թվային կյանքի նոր փուլ, որտեղ հնարավոր է ունենալ բարձրորակ տեսազանգեր աշխատանքի և ուսման համար, իրական ժամանակում փոխանցել մեծածավալ տվյալներ և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի լուծումներից։

Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

*5G ցանցի ծածկույթում ընդգրկված չէ միայն Դաստակերտ քաղաքը՝ տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930