Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ հայ գերիների մասին․ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ»

Նոյեմբեր 20,2025 14:19

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում՝ հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ։ Եվ խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից օգտագործվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը։ «Ես ասել եմ՝ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որեւէ բանի անուն կարող է որոշել ՀՀ-ն։ Եվ մենք ասել ենք, որ ՀՀ-ում, բացի մեր ասածից՝ ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգթոնում ստորագրված հռչակագրի արդյունքում կա TRIPP նախագիծը։ Ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ ՀՀ-ին»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930