Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ավարտվեցին նոյեմբերի 18-19-ը Երևանում կայացած ինտենսիվ և բովանդակալից բարձր մակարդակի խորհրդակցությունները։ Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին և այլ պաշտոնյաների՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, կապի և մարդասիրական հարցերի վերաբերյալ հանգամանալից մտքերի փոխանակության համար։
Ուրախ էի նաև մասնակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հետաքրքիր քննարկումների։
Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների կողքին է՝ լիարժեք խաղաղության և տարածաշրջանային հաջողությունների հասնելու ճանապարհին»:


















































