Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք խափանման միջոցը

Նոյեմբեր 20,2025 15:23

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «18 արդարների գործով դատարանը, քննության առնելով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման վերաբերյալ մեր միջնորդությունը, որոշեց այն բավարարել։ Իմ պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ դատավոր Կարեն Ֆարխոյանը կիրառեց խափանման միջոց տնային կալանքը»:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանում անդրադառնալով Արմեն Ալեքսանյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նախապես ասել էր, որ պատեհ պահն է նրան տուն ուղարկելու, մինչդեռ ինքը տպավորություն ունի, թե դատարանը խնդիր ունի կալանքի ժամկետ երկարացնելու։ Իսկ այս հարցում, ըստ փաստաբանի, պիտի գործի իրավաչափության պայմանը։

Ըստ նրա, կալանքը շատ սարսափելի երևույթ չէ կալանավորի համար, կալանքը սարսափելի երևույթ է ընտանիքի համար։

«Պատվարժան դատարան, կալանավորը քրեակատարողական հիմնարկում չի զգում դրա ազդեցությունը, հատկապես այն կալանավորը, որը ելել է ազգային-ազատագրական պայքարի կամ ազգային պայքարի, դա կալանավորի համար վճռորոշ գործոն չէ, բայց կալանավորել եք Արմեն Ալեքսանյանին, ով ունի երեք երեխա։ Կալանավորել եք նրան, ով տաքսի էր վարում ու դրանով հոգում էր իր ընտանիքի հոգսերը։
Էն Արմեն Ալեքսանյանին եք կալանավորել, ում հայրը ստենտավորված է 7 անգամ, պատվարժան դատարան, կարիքը չկա ասելու՝ ինչ կարող է լինի։

Հարգարժան դատարան, պիտի հաշվի առնենք, թե ինչ ապացույցներ են ներկայացված Արմեն Ալեքսանյանի դեմ, ներկայացվել է տիկտոկյան տեսանյութի զննությունը, որտեղ արդեն բոլորս շատ լավ հիշում ենք՝ ինչ է կատարվում և գաղտնալսում, որում Արմեն Ալեքսանյանը խոսում է իր նոր լայվից, թե ինչ պետք է իրականացնի։

Եթե Արմեն Ալեքսանյանը գտնվի ազատության մեջ, ի՞նչ կարող է անել՝ ջնջե՞լ տիկտոկյան տեսանյութը, լավ, եթե ջնջեց, դա կցված է սույն քրեական վարույթին, դա զննված է, գաղտնալսվել է Արմեն Ալեքսանյանի խոսակցությունը, կարող է հակազդեցություն ունենալ։ Խնդրում եմ այս պրոցեսին մեխանիկորեն չմոտենալ»,-ասաց փաստաբանը։

Նա խնդրեց չհեշտացնել կալանավորված լինելը, երբ անձը ունի երեք երեխա, ու մայրը ստիպված է մի օր խաբել, թե հայրը աշխատանքի է, մյուս օրը, թե խոպան է, 3-4 ամիս երեխաներին ստերով կերակրել։ Ըստ նրա, հակակշիռ չէ՞ արդյոք սա, Արմեն Ալեքսանյանը կկարևորի իր երեխաների հոգեկան առողջությունը, քան կփորձի տիկտոկյան տեսանյութի կամ գաղտնալսման նկատմամբ հակազդեցություն ունենալ։
Ըստ փաստաբանի, զննված տեսանյութի նկատմամբ հակազդեցությունը իրատեսական պնդում չէ։

Փաստաբանը նաև նշեց՝ արդարադատության տարրեր է տեսնում դատարանում։

Նա խնդրեց հաշվի առնել Արմեն Ալեքսանյանի անձը, որ չունի դատվածություն, ունի երեք երեխա, ընտանիքի միակ կերակրողն է, խնամքին ունի հաշմանդամություն ունեցող հայր, եկամուտի աղբյուրն էլ տաքսի վարելն է։

«Հարգարժան դատարան, այնպես չէ, ապահովված ընտանիքի հորն եք կալանավորել, որ ընտանիքն էլ հանգիստ տունը նստի, խնդրում եք քննարկել այլընտրանքային խափանման միջոցը։ Խնդրում եմ նաև ի նկատի ունենալ, որ տնային կալանքն էլ չի լուծի ընտանիքի պայմանները, Արմեն Ալեքսանյանը պիտի աշխատի, որ հաշմանդամություն ունեցող հոր կարիքները հոգա, երեք զավակների հարցերը լուծի։
Ես խնդրում եմ վարչական հսկողություն կիրառել՝ բացակայելու արգելքի միջոցով, պատվարժան դատարան»,-խնդրեց փաստաբանը։

Կոչուբաևը խնդրեց թեթև չնայել նաև տնային կալանքին, երբ անձը նստում է տանը ու տեսնում, թե ինչպես է ընտանիքը կարիքների մեջ է։ Ըստ նրա, դա շատ ավելի մեծ տանջանք է, քան բանտում նստելը, բանտում կարիքները հոգում է քրեակատարողական հիմնարկը, իսկ տանը լրացուցիչ բեռ ես դառնում ընտանիքի համար։

Դատարանը որոշեց որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել երեք ամսյա տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքով։ Տնային կալանքի կիրառման վայր սահմանեց Էջմիածնում գտնվող նրա բնակարանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930