Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն

Նոյեմբեր 20,2025 15:27

Նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումը, քահանա հայրերի ջանքերի առավել արդյունավորումը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար։

Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն, զորացնել հոգևոր, կրթադաստիարակչական գործունեությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը ազգի զավակաց սրտերում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930