Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին». Մարիա Զախարովա

Նոյեմբեր 20,2025 19:22

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի` Մարիա Զախարովայի խոսքով, Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին ժամանակներս թափ է հավաքում։

«ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում՝ դրամաշնորհների, քաղաքական ճնշման և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով` պարտադրելով նեոլիբերալ քաղաքականություն և ձգտելով խթանել ռուսաֆոբ տրամադրությունները հասարակության մեջ»։

Ռուսաստանի գործարար շահերի պաշտպանությունը արտասահմանում մնում է առաջնահերթություն, նշել է Զախարովան` անդրադառնալով «Տաշիր կապիտալի» ՀԷՑ–ի լիցենզիան չեղարկելու թեմային:

«Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՀՀ–ն և ՌԴ–ն միջկառավարական խողովակներ են ստեղծել նման հարցեր քննարկելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀԷՑ–ն առաջատար է եղել ՀՀ էներգետիկ շուկայում։ Ընկերությունը 200,000 քաղաքացու աշխատատեղ է ապահովել և կանոնավոր կերպով վճարել է հարկերը։ 2017-2023 թվականներին ընկերությունը ենթակառուցվածքների արդիականացման վրա ծախսել է մոտ 700 միլիոն դոլար։ Զախարովան հույս ունի, որ ՀՀ կառավարության կողմից նշանակված կառավարիչները կառաջարկեն ավելի արդյունավետ կառավարման մոդելներ, բայց դատել կարելի է միայն կոնկրետ գործերով։

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930