Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոհմակով հարձակվում են լրագրողների, փաստաբանների վրա․ բռնապետություն է՝ գեբելսյան քարոզչությամբ»․ Կարեն Քոչարյան

Նոյեմբեր 20,2025 21:12

«Բոլոր ոլորտներում գնում է բռնապետություն, որն ուղեկցվում է կոնկրետ գեբելսյան քարոզչությամբ»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ ահազանգեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ճնշումներին՝ նա ասաց․ «Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, որ ասեմ՝ խորը հավատացյալ եմ, չէ, ի տարբերություն որոշ մարդկանց՝ անգիր չեմ անում սաղմոսները և այլն, այնուամենայնիվ մի փոքր լայն դիտարկենք, ինչի համար ենք ուզում լայն կոնսոլիդացիան։ Հնչել են արտահայտություններ՝ կառավարությունը ես եմ՝ գործադիր իշխանության ուզուրպացիա, շրջափակում ենք դատարանները՝ վնգստացող դատավորներ՝ դատական իշխանության ուզուրպացիա։ Վերջերս կապված Սաթիկ Սեյրանյանի հետ, տեսնում ենք՝ ինչպիսի ոհմակով հարձակում է գնում, նաև փաստաբանների նկատմամբ՝ մասսայական»։

Կարեն Քոչարյանը ցավով նշեց, որ այս ամենը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների լուռ համաձայնության ներքո։

«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930