Սկիզբը՝ այստեղ:
2018 թվականի հեղափոխության թիրախային արտահայտություններից մեկը դարձավ այն, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2050 թվականին ՀՀ-ում ունենալ 5 միլիոն բնակիչ։ Մինչդեռ թվերով նկարված ապագան բախվեց դատարկվող իրականությանը։
Փաշինյանի այս հայտարարությունը շատերը ընդունեցին որպես ռազմավարական նպատակ կամ կառուցման բարձր նշաձող։
Բայց շատ շուտով պարզ դարձավ, որ ոչ մի ռազմավարություն չկա, ոչ մի ծրագիր չկա, ոչ մի ճանապարհային քարտեզ – միայն հնչեղ թիվ, որը ոչ մի կապ չուներ երկրի ժողովրդագրական ընթացքի հետ։
Կարդացեք նաև
Այդ թվի ու իրական կյանքի միջեւ տարբերությունն այսօր արդեն չափվում է հազարավոր արտագաղթողներով, դատարկվող գյուղերով, վաճառվող տներով, փակվող դպրոցներով եւ ծնելիության պատմական նվազումով։
Եթե իշխանությունը իսկապես ցանկանում էր բնակչությունը հասցնել 5 միլիոնի, պետք էր մշակել ընտանիքների աջակցության ամբողջական քաղաքականություն, իրականացնել բնակարանային մատչելի ծրագրեր, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, աջակցել հայ ընտանիքների ընդլայնմանը, ապահովել անվտանգ ու կանխատեսելի պետական միջավայր։ Բայց իրականում ոչ մեկը չարվեց։ Բոլոր ժողովրդագրական ցուցանիշները գնացին հակառակ ուղղությամբ։
Արտագաղթգ 5 միլիոնի ճանապարհը սկսվեց դեպի հեռացում, ոչ թե վերադարձ։ Արտագաղթի ամենավատ տարիներից մեկը դարձավ իշխանության «խաղաղության դարաշրջանի» փուլը։ Տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին երկիրը աշխատանքի, անվտանգության ու կայունության բացակայության պատճառով։ Բազմաթիվ երիտասարդներ տեղափոխվեցին Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան։ Շատ ընտանիքներ սկսեցին վաճառել սեփական տները՝ «անհուսալի երկրի» պատճառաբանությամբ։ Բնակչության թվի նվազումը չդադարեց անգամ պարբերաբար հնչեցվող «նորմալ, խաղաղ զարգացման» հայտարարությունների պայմաններում։
Երբ պետությունը խոստանում է 5 միլիոն բնակչություն, բայց հազարավոր երիտասարդներ լքում են երկիրը, դա վկայում է ոչ թե նպատակի, այլ իրականությունից կտրված հայտարարությունների մասին։
Ծնելիության անկումգ ընտանիքի ինստիտուտը դատարկվեց։ Հայաստանը վերջին տարիներին ունեցավ պատմականորեն ամենացածր ծնելիության մակարդակներից մեկը։ Պատճառները ցայտուն ենգ անորոշություն ու անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, համատարած աղքատացում, բնակարանային սղություն, պատերազմների հետեւանքով հոգեբանական ծանր վիճակ, ընտանիքի զարգացման պետական ծրագրերի բացակայություն։
Այս պայմաններում խոսել «5 միլիոն բնակչություն» ունենալու մասին՝ միայն սին պոպուլիզմ է, ոչ թե ռազմավարություն։
Դատարկվող գյուղերգ «5 միլիոնի» փոխարեն՝ մարող սահմանային բնակավայրեր։ Մինչ իշխանությունը խոստանում էր 5 միլիոն բնակչություն, գյուղերում տեղի էր ունենում հակառակ գործընթացը. բազմաթիվ գյուղեր օր օրի կորցնում են բնակիչներ, երիտասարդները տեղափոխվում են ավելի մեծ քաղաքներ կամ պարզապես լքում են երկիրը, սահմանային գյուղերը դատարկվում են անվտանգության բացակայության պատճառով, դպրոցներ են փակվում աշակերտների պակասի պատճառով։
Դատարկվող դպրոցներ ունեցող երկիրը չի կարող անգամ երազել 5 միլիոնանոց բնակչության մասին։
Միգրացիայի իրական պատկերը լուռ աղետ է դարձել մեր պետության համար։ Պաշտոնական թվերի տակ թաքնված է կոշտ ու ոչ այդքան ուրախալի իրականություն։ Օդանավակայաններում ավելի շատ մեկնումներն են, քան երկիր վերադարձող հայրենակիցները։ Աշխատաշուկայում ավելի շատ օտարերկրացիներն են տեղերը զբաղեցնում, քան մեր հայրենակիցները։ Հարյուրավոր ձեռնարկություններ տարվա ընթացքում հայտարարում են աշխատուժի պակասի մասին։
Հոգեբանական հիասթափությունգ երբ մարդիկ այլեւս չեն հավատում պետությանը։ Որպեսզի հայը մնա իր երկրում, նա պետք է զգա. անվտանգություն, արդարություն, տնտեսական աճի հնարավորություն, պետական լրջություն, հույս վաղվա օրվա հանդեպ։
Բայց մարդիկ տեսնում են մշտական անորոշություն, հակասական հայտարարություններ, պետական կառավարման անկայունություն եւ երկիր, որը կորցնում է իր ինքնավստահությունը։
Հենց սա է արտագաղթի հիմնական շարժիչ ուժը, ոչ թե սոցիալական վիճակը միայն։ 5 միլիոնի մասին խոստումը դարձավ խաբեության սիմվոլ։ «2050-ին Հայաստանը կունենա 5 միլիոն բնակչություն» հայտարարությունը դարձավ սին խոստում այն պատճառով, որ ինչպես մյուս խոստումները, սա էլ իր հիմքում ուներ պարզապես հնչեղ խոսքեր, վերամբարձ տեսլականներ, առանց հիմքի թվեր, առանց ճանապարհային քարտեզի խոստումներ։ Հայաստանը չի ունենա 5 միլիոն հայ բնակչություն, երբ. ներհոսք չկա, գյուղերը դատարկվում են, ծնելիությունը նվազում է, անվտանգության զգացողությունը չկա, ապագայի նկատմամբ վստահությունը կոտրված է։
Այսպիսով, այդ հայտարարությունը դարձավ ոչ թե ժողովրդագրական նպատակ, այլ քաղաքական հեքիաթ, որը իրականության հետ ոչ մի կապ չուներ։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2025


















































