Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ լինել անհիմն հետապնդվողների կողքին

Նոյեմբեր 21,2025 10:00

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ ինչ քաղաքական դիրքորոշում ունեն Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ էին նրանք ասել կամ ինչ են ասելու իմ կամ «Առավոտի» հասցեին: Այս պարագայում ինձ համար կարեւոր չէ նաեւ, թե ինչ լրատվամիջոց կամ ինչ հարթակ են նրանք ներկայացնում:

Ինձ հետաքրքրում են այլ հանգամանքներ, որոնք քաղաքականության եւ անձնական վերաբերմունքի հետ կապ չունեն: Ինձ համար կարեւոր է, որ նրանցից մեկի ասածը ամենաշատը վիրավորանք էր, որը քրեական հետապնդում չի ենթադրում: Որ նրանց «ասֆալտին փռելու» որեւէ անհրաժեշտություն չկար՝ նրանք ո՛չ փախչում էին, ո՛չ էլ որեւէ դիմադրություն էին ցուցաբերում: Որ այդ «օպերացիան» իրականացնում էր ԱԱԾ- ն. պետք չէ վարկաբեկել պետության այդ կարեւորագույն կառույցը՝ քաղաքական պատվերներով: Եթե նույնիսկ կար «խուլիգանություն» (որն իրականում չկար), ապա դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ առգրավվել է լրատվամիջոցի գույքը, եւ այդպիսով փաստացի արգելափակվել է դրա գործունեությունը:

Ես Նարեկի եւ Վազգենի կողքին եմ ոչ միայն այն պատճառով, որ վաղը կարող եմ նույն վիճակում հայտնվել: (Ակնհայտ է՝ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ռեպրեսիաները, այդ թվում՝ լրատվամիջոցների դեմ, սաստկանալու են): Բայց խնդիրը միայն դա չէ. ես իմ պարտքն եմ համարում լինել անհիմն հետապնդվողի, հալածվողի կողքին: Մնացած քաղաքական եւ անձնական հարցերը տասներորդական են:

Այդպես էր 30 տարվա ընթացքում, այդպես է հիմա, այդպես կլինի նաեւ հետագայում, երբ հալածվողների դերում կլինեն ՔՊ-ականները: Հաշվի առնելով ատելության եւ վրեժխնդրության մթնոլորտը, որը նրանք ստեղծել են, դա միանգամայն հնարավոր է:

Իսկ նրանք, ովքեր «սապոգի», մահակի կամ «ժուչոկի» կողքին են… Ինչ արած, դա նրանց ընտրությունն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Ես նույնպես անհիմն հետապնդվողի կողքին եմ, սակայն հետագայում , ցանկալի նոր իշխանության պարագայում անհիմն չեմ համարի այն անձանց հետապնդումը, ում նկատմամբ գործողություններն անհիմն կհամարեն այսօր լռողներն կամ հետապնդում արդարացնողներն։

  2. Սահակ says:

    Միտքս պարզեցնեմ
    Եթե վաղը Դ․Իոաննիսյանն ասի, որ որևէ ՔՊ ականի քֆուրի համար անհիմն են հետապնդում ,ես չեմ ընդունի դա որպես ճշմարտություն։
    Վարկաբեկվածների կարծիքը չպետք է հիմք լինի հետևության համար

  3. Պարոն Սահակը իրավացի է` այս հոդվածը Դանիել Հովհաննիսյանի գրելու բանն էր, եթե նա այն է ինչ գրված է իր ‘գրասենյակի’ դռանը: Այս անպատիժ, աբսուրդ իրականությունը ապացույց է, որ նա այլ բան է հետամուտ լինում:

    Ատելություն ու վրեժխնդրություն…
    ա) նախ ԱԱԾ-ն գործում է որպես ՆԱԾ` նիկոլի-անվտանգության-ծառայություն և հետևաբար բացի նիկոլի վերարտադրվելու վտանգը չեզոքացնելուց այլ ‘զադանյա’ չունի: Անգամ եթե վաղը Երևանն ողողվի թշնամի լրտեսներով (հիմա դեռ ափաշքյարա չեն գործում) ԱԱԾ-ն գործելու է որպես ՆԱԾ:
    բ) հիմն/անհիմն – Դուք կամ ես չենք սահմանում` դա ֆյուրերի կողմից թված հատկանիշների ցուցակն է որոշում: Եվ վերջ:
    2019-ի ‘Եվ Վերջի’ իմաստը …:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930