Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

Օրհուսի կոնվենցիայի կողմերի 8-րդ հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է իր առաջընթացն ու նախատեսվող բարեփոխումները

Նոյեմբեր 21,2025 11:24

Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, որը հանդես է եկել ելույթով պանելային քննարկման ժամանակ։ Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում թվային գործիքների կիրառման վերաբերյալ և հրավիրել ներկաներին՝ մասնակցելու 2026-ի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք CBD COP17-ին։

Կոնվենցիայի ազգային համակարգողը հանդես է եկել եույթներով՝ ներկայացնելով Հայաստանում իրականացվող աշխատանքը շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության ապահովման ուղղությամբ։
Նշել է առկա և բարելավվող այն մեխանիզմները, որոնք կիրառվում են ապահովելու ավելի արդյունավետ մասնակցություն, օրինակ բերելով նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման ու գործունեության կարգի հստակեցումը, նախարարին կից երիտասարդական խորհուրդը և այլն։

Ընդգծել է, որ Արդարադատության ակադեմիայի հետ հուշագրով ամրապնդված համագործակցությունը նոր ընթացք կտա այդ ոլորտում կարողությունների զարգացմանն ու բնապահպանական կոնվենցիաների մասին իրազեկության բարձրացմանը։

Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Բնապահպան ակտիվիստների հարցերով հատուկ զեկուցողի ընտրություն։ Վերընտրվել է Միշել Ֆորսը։ Վերջինս 2026-ին պլանավորում է այց Հայաստան։

Համապատասխանության կոմիտեի անդամների ընտրությամբ երեք նոր անդամներ են ընտրվել, այդ թվում՝ նաև Հայաստանի առաջադրած թեկնածուն՝ ԵՊՀ Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր Օլիմպիա Գեղամյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930