Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես, իհարկե չեմ հասկանում, ու չեմ հասկանա Լիդյա Մանթաշյանին ևս 3 ամսով կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, փաստացի կինը մինչև 2026 թ. փետրվարի 25–ը պետք է մնա բանտում և ինչո՞ւ։
Բազմիցս գրել, բարձրաձայնել եմ կալանքի կիրառման հետ կապված համակարգային խնդրի մասին, որն առկա է Հայաստանում, և քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալներին։ Դա համակարգային հարց է, բայց կոնկրետ կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն ուղղակի անընդունելի է։
Նշեմ նաև, որ նույն գործով անցնող միակ կինն է, և կան այլ տղամարդիկ, որոնց խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։
Կարդացեք նաև
Ցավոք, քննիչի արգելանքի պարագայում նույնիսկ տեսակցություններն են սահմանափակվում, և կնոջ հետ հանդիպել հնարավոր չէ։


















































