Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներ քննարկել են նաև բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Նոյեմբեր 21,2025 12:46

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հայաստանի նորանշանակ ծրագրերի պատասխանատու Մարին Լեգարդին։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԶՖԳ հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները, և հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։

Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքներն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ կարևորելով խաղային գործունեության բարելավման ուղղությամբ տրամադրվող աջակցության շարունակականությունը, կրիպտոարժույթների և բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման բարելավման նպատակով նորարարական տեխնոլոգիաների (AI, Chatbot) ներդրումը։

Անդրադարձ է կատարվել նաև Քաղաքականության վրա հիմնված վարկավորման հնարավոր սպասվելիք ուղղություններին, ներառյալ ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների շրջանակում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկ վճարողների իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի շրջանակում կատարված միջոցառումները։

                ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930