Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

Ինձ համար Ալիեւի եւ Էրդողանի կանանց հետ նկարվելն ավելի վատ բան է. Շպռոտը աջակցում է Լիդյա Մանթաշյանին

Նոյեմբեր 21,2025 12:50

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը, մշտապես իր դիրքորոշումն է արտահայտել սոցիալական հարթակներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ֆեյսբուքում նրա գրառումներից մեկն էլ վերաբերում է Լիդյա Մանթաշյանին, որի կալանքը երեկ երկարացվեց եւս 3 ամսով:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նրա կալանքի վերաբերյալ գրել է, որ դատավարական որևէ տրամաբանություն չունեցող որոշմամբ Լիդյա Մանթաշյանի բանտային կալանքի երկարացնելու նպատակը Բագրատ Սրբազանին ցավ պատճառելն է:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում Անի Թովմասյանը հետեւյալը նշեց. «Անկեղծ ասած, Լիդjայի մասին շատ բան չգիտեմ։ Միայն գիտեմ, որ Բագրատ Սրբազանի կողքին է միշտ եղել։ Իսկ Սրբազանի մասին այստեղ Միացյալ Նահանգներում շատ լավ բաներ է պատմում Կանադայի հավատավոր ժողովուրդը։ Եվ տեսնելով, թե ինչ անարդար են Սրբազանի հանդեպ, շատ ենք ցավում այստեղ՝ հեռվում»։

Լիդյա Մանթաշյանի մասին խոսելիս էլ ընդգծեց. «Առաջինը՝ նախ Լիդյան կին է, եւ ես ունեմ կանացի սոլիդարություն։ Երկրորդ, ի՞նչ է արել այդ աղջիկը: Աննա Հակոբյանը հաստատ ավելի ծածուկ գործեր արած կլինի, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց նրան չեն գաղտնալսում եւ կեղծ գործեր չեն կարում։ Ինձ համար Ալիեւի եւ էրդողանի կանանց հետ նկարվելը ավելի վատ բան է, որ սիրով անում է Աննա Հակոբյանը, իսկ Լիդյան ի՞նչ վնաս է տվել Հայրենիքին… »:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930