«Հայաստանում ահագնանում են բռնաճնշումները եւ այն ընթացքում, երբ մենք պատրաստում էինք տեքստը, զուգահեռաբար քաղաքական հետապնդումներ էին լինում»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա ներկայացնում էր ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծը:
Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում ԵԽԽՎ 1900 բանաձեւի սահմանած չափանիշներով․ ունենք կալանավորված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, որին ոչ միայն քաղբանտարկյալ, այլ խղճի բանտարկյալ կարելի է անվանել, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ նույն գործով անցնող մնացած 17 անձինք․ դատական նիստերը խիստ կասկածի տակ են դնում գործի անաչառությունը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ ԱԺ ամբիոնը պետական անձանց կողմից սուտ եւ կեղծ տեղեկության տարածման համար է ծառայել․ Աննա Վարդապետյանը եւ ՔԿ ղեկավարն են դա արել՝ տարբեր գործերով․«ՔԿ ղեկավարը հայտարարեց, որ առկա է ձեռքով գրված ահաբեկչության պլան, մինչդեռ գործի նյութերում նման բան չկա»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Սա բերել եք լսումներ կազմակերպելու համա՞ր, որ հիմք լինի լսումներ կազմակերպե՞լ․ երեք էջանոց հայտարարություն եք բերել՝ երկու տողանոց հիմնավորմամբ»,- Էլինար Վարդանյանին դիմեց հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը զուգահեռեց «Կովկասի գերուհին» ֆիլմի դրվագի հետ, որտեղ ասվում է՝ «հարեւան շրջանում փեսացուն առեւանգել է կուսակցական հարսնացուին» եւ առաջարկեց՝ «Հայաստան» խմբակցության հայտարարության տեքստ ներկայացնել, ոչ թե խորհրդարանի։
«Տասնյակ էջանոց հիմնավորումներ կարող էինք բերել, բայց ամեն ինչ այնքան ակնհայտ է, նույնիսկ ձեզ համար, որ անիմաստ էր։ Բայց վստահ էլ չեմ, որ հնարավոր էր որեւէ հիմնավորմամբ ձեր դիրքորոշումը փոխել։ Միաժամանակ, ունեմ ներքին համոզմունք, որ իբրեւ ՀՀ քաղաքացի, պարտավոր եք ճիշտ գնահատականներ տալ մարդու իրավունքների հարցերին՝ նաեւ այս նպատակով է տեքստը դրվել շրջանառության մեջ»,- պատասխանեց Էլինար Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































