Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով:
Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ – Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:
Երևանի քաղաքապետարան


















































