Լրահոս
Օրվա լրահոսը

«2025-ին հաստատված բյուջեի համեմատ պաշտպանության ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով». Նանե Կարապետյան

Նոյեմբեր 21,2025 18:35

ՀՀԿ խորհրդի անդամ Նանե Կարապետյանը գրում է.

«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, անդրադառնալով պետական պարտքին, նշում է, որ թեև ընդդիմադիրները հաճախ են քննադատում, թե պետական պարտքը 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է, բայց եթե վերադառնայինք 2018թ․ պետական պարտքի մակարդակին, դա կնշանակեր, որ, օրինակ, պաշտպանության ծախսերը պետք է կրճատեինք։

Արդյունքում պարզ է դառնում, որ այն կառավարությունը, որը պետական պարտքի ավելացումը հիմնավորում էր տարբեր ոլորտներում ներդրումների անհրաժեշտությամբ և ծախսերի չկրճատմամբ, 2026 թվականի բյուջեով նախատեսում է ծախսերի ամենամեծ կրճատումը կատարել հենց պաշտպանության ոլորտում։ 2025-ին հաստատված բյուջեի համեմատ պաշտպանության ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930