Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամազ»-ը Աշնակ գյուղում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, այնուհետև բախվել քարե պարսպին․ երեխան տեղում մահացել է. shamshyan.com

Նոյեմբեր 21,2025 18:50

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական  ջոկատի փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել, ով այնուհետև տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930