Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախ, թմրամոլ հանցագործներին տնային կալանք եք տալիս, բայց ամիսներ շարունակ բանտում եք պահում մի անձի, որը ըստ ձեզ ծխարձակող սարք է փորձարկել, որը մի քիչ ավելի ուժգին էր, քան այն ինչ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը կիրառեցին ԱԺ ամբիոնից. Դավիթ Խաժակյան

Նոյեմբեր 21,2025 20:55

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը գրում է.

«Իշխանությունների կողմից մրցակից ուժերի և նրանց համախոհների հետապնդումը «դասական» ավտորիտար դրսևորում է։ Մի դեպքում ճնշում են գործադրում, մեկ այլ դեպքում մեղադրյալ դարձնում կամ կալանավորում։

Սակայն Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նման անհիմն և տևական կալանքը որևէ ողջամիտ հիմնավորում ունենալ չի կարող։ Խարդախ, թմրամոլ հանցագործներին տնային կալանք եք տալիս, բայց ամիսներ շարունակ բանտում եք պահում մի անձի, ով ըստ ձեզ ծխարձակող սարք է փորձարկել, որը հավանաբար մի քիչ ավելի ուժգին էր, քան այն ինչ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը կիրառեցին ԱԺ ամբիոնից։

Չափազանց ակնհայտ է, որ Լիդյա Մանթաշյանը տևական ժամանակ է, ինչ կալանավորված է ոչ թե իր ենթադրյալ արարքի ծանր լինելու բերումով, այլ իշխանությունների նկատմամբ իր դիրքորոշման, ինչը այլ կերպ, քան քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդում անվանել հնարավոր չէ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930