Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ժպիտը ինչո՞վ է պայմանավորված, բոլոր հարցերին ժպիտով եք պատասխանում, 15 տղա է կյանքից զրկվել. զոհվածի հայրը՝ փորձագետին

Նոյեմբեր 21,2025 22:50

Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի գործով այսօր փորձագետ Դավիթ Մելքումյանի հարցաքննության ընթացքում զոհված զինվորների ծնողների կողմից բազմաթիվ էմոցիոնալ ընդհատումներ եղան:

-Ձեր ժպիտը ինչո՞վ է պայմանավորված, բոլոր հարցերին ժպիտով եք պատասխանում, 15 տղա է կյանքից զրկվել,- սրտնեղեց զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը:

Մեկ այլ դեպքում իրավիճակը սրվեց պաշտպանական կողմի հարցերից, որոնք վերաբերում էին վառարանի տակ նախատեսված տակդիրին:

-Այ քեզ հարցադրումներ… Էդ ամեն ինչը որ լիներ, հրդեհը չէ՞ր լինելու հա՞,- իրենց տեղերից բորբոքվեցին ծնողները:

Զոհվածների հարազատներին չէին բավարարում նաև հարցաքննվող փորձագետի պատասխանները: Ծնողներից մեկը դա որակեց զառանցանք, դժգոհեց, որ ինչ հարց տալիս են, պատասխանում է՝ չեմ կարող ասել: Ծնողներից մեկը տեղից հաճախակի արձագանքելու համար նիստը նախագահողից ստացավ նախազգուշացում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930