Ժամանակակից աշխարհում քաղաքական պայքարը մեծ մասամբ տեղափոխվել է սոցցանցերի դաշտ: Քաղաքական գործիչները, հատկապես՝ իշխանավորները, կա՛մ անձամբ, կա՛մ իրենց տրամադրության տակ եղած աշխատակազմի միջոցով հետեւում են, թե ով որ հարթակում ինչ է ասել կամ գրել իրենց մասին, եւ իրենց պատկերացումներին համապատասխան՝ արձագանքում են այդ հրապարակումներին:
Այստեղ հնարավոր է մի քանի տարբերակ: Կարծր ավտորիտար երկրներում՝ Ռուսաստան, Չինաստան եւ այլն, իշխանությունը հարցին արմատական լուծում է տալիս՝ պարզապես արգելում է սոցիալական հարթակները՝ հասկանալով, որ ոչ բոլորը կցանկանան դրանք ամեն անգամ շրջանցել VPN-ի նման գործիքներով:
Այն ավտոկրատիաներում, որոնք ժողովրդավարության «ձեւեր են թափում», նման կտրուկ քայլերի չեն դիմում: Ամենափափուկ, «թավշյա» ձեւն է՝ օգտագործել սոցցանցերի ալգորիթմները, մեծացնել սեփական կոնտենտի սփռվածությունը եւ նվազեցնել «ընդդիմադիր» բովանդակության տարածումը: Որքան գիտեմ՝ Հայաստանի իշխանությունն էլ է այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք տանում:
Բայց Հայաստանի դեպքում դա, իհարկե, բավարար չէ. կան նաեւ փոխազդեցության այլ միջոցներ, օրինակ, անհաճո հեղինակների վրա «քսի տալ» «ֆեյքերի ֆաբրիկայի» ուժերը: Բացի այդ, ՔՊ-ականները «միջոցներ են ձեռնարկում» իրենց ենթարկվող ռեպրեսիվ ապարատի օգնությամբ (դատարանները, ցավոք սրտի, մտնում են այդ ապարատի մեջ): Դիմում են դատարան՝ լրատվամիջոցի համար նյութական խնդիրներ ստեղծելու նպատակով, կամ էլ՝ պարզապես ԱԱԾ ջոկատ են ուղարկում՝ «ասֆալտին փռելու» հրահանգով: Ընդ որում՝ դատի տալը բարձրացել է ամենաբարձր՝ վարչապետի մակարդակի, ինչը Հայաստանի նախորդ պատմության մեջ երբեք չի եղել: Նման քայլերը ոչ միայն ավտորիտար ռեժիմի, այլեւ անձնական մանրախնդրության դրսեւորում են:
Կարդացեք նաև
…Ինձ էլ են ասում, որ զբաղվեմ իմ մասին կարծիքների «մոնիտորինգով», եւ երբեմն նաեւ ինձ փոխանցում են, թե՝ այսինչը քո մասին այնինչ բանն է ասել: Ես ոչ միայն չեմ զբաղվում այդ մշտադիտարկմամբ ու, բնականաբար, չեմ արձագանքում, այլեւ «փոխանցածը» չեմ կարդում: Նախ՝ ես դրա ժամանակը չունեմ: Երկրորդ՝ ես դա հիմա չեմ կարեւորում: Բացատրեմ, թե ինչու: 2020-ի նոյեմբերի 9-ին մեզ հետ աղետ է պատահել, իսկ դրանից հետո այդ աղետի մեղավորը շարունակում է մեզ իշխել, ինչը առանձին, շատ մեծ ողբերգություն է: Ավելի վատ բան մեզ հետ չի կարող պատահել: Դրա հետ համեմատ այն, որ ինչ-որ մեկը, կամ 3 միլիոն կամ 10 միլիարդ մարդ ինձ չի սիրում, մի աննշան մանրուք է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ինը մեկ մեկից հետո, երբ ամենահզոր պետությունը ցուցադրեց իր անզորությունը եւ սուբյեկտ չլինելը, իսկ կովիդից հետո մնացած մյուս պետությունները, անկախ իրենց ժողովրդավարական թե բռնատիրական էությունից, ցուցադրեցին իրենց սուբյեկտ չլինելը, հիմա խոսելն անիմաստ է ինչ որ պետական շահերից կամ դրանց մանկլավիկ իշխանությունների իբր սեփական որոշումներից. մենք գործ ունենք հզոր մութ ուժերի կեղտոտ գործունեության հետ, որոնց հատուկ ծառայություններին ենթարկվում են բոլոր պետությունների իբր ազգային հատուկ ծառայությունները, ինչպես իբր ազգային կենտրոնական բանկերը ենթարկվում են այդ մութ ուժերի կենտրոնական բանկին: Այդ մութ ուժերը, նույնն է թե գլոբալ այլասերվածը, նույնն է թե սատանան, ճանաչում են միայն Արարչին որպես ամենազոր, իսկ մարդկությանը սադրում են մեղք գործել եւ այդ գայթակղությանը ենթարկվողներին տանում են դեպի անհավատություն Արարչի հանդեպ եւ արդյունքում պետությունների, կրոնների, քաղաքակրթությունների դեգրադացմանն եւ ոչնչացմանը: Եթե մենք չենթարկվենք մեղքի գայթակղությանը եւ պահպանենք հավատը սիրո եւ մյուս մարդկային արժեքների հանդեպ, մենք կվայելենք Արարչի ամենազորությունը եւ ոչ մի սատանա մեր դեմ խաղ չի ունենա: Այլասերված գլոբալիստը տանում է պետություններին եւ ազգերին մեղքի՝ ատելության ու հակամարտության, դրանով զոմբիացնում նրանց ու վերջում զոմբիներին վերացնում:
Ի՞նչ անել: Եթե այսօրվա պատերազմները տանում են հակամարտող ուժերի ստրատեգիական թուլացմանը, որտեղ հաղթողներ չկան, կան միայն պարտվողներ, ապա այս այլասերված սցենարին կարող է հակադրվել միայն մեկ այլ գլոբալ սցենար, այն է՝ հակամարտող կողմերի ստրատեգիական համագործակցությունը: Երբ Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքակրթական խավերը ստիպեն գործող իշխանություններին ենթարկվել իրենց որոշումներին, որոնց հիմքում պետք է լինի վերպետական կենտրոնացված կառույցի ստեղծում՝ իր դատարանով, ուժային եւ օրենսդիր ու գործադիր իշխանություններով, որոնց օրենքներին պետք է ենթարկվեն եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան եւ միասնական ուժերով պատերազմել այն զոմբի պետությունների դեմ, որոնց ազգերը իրենց միջի քաղաքակիրթ խավին չլսեցին: Մեր հարցում, ամեն Տարածքային Ինքնակառավարման Մարմին պետք է պատվիրակի իր լավագույն պատգամավպորներին դեպի վերՏԻՄային ռազմավարական համագործակցության կենտրոնացված կառույց, նույնն է թե պետության ստեղծմանն՝ իր դատարանով, գործադիր եւ օրենսդիր իշխանություններով: Եթե մենք դա շուտվանից ստեղծեինք, Արցախի թիկունքին կանգնած կլինեին Շիրակն ու Երեւանը, Կոտայքն ու Լոռին եւ մնացածները, եւ եթե ավելի խելոք լինենք, նաեւ Վանի ու Նախիջեւանի ՏԻՄերը: Իսկ եթե շատ ավելի խելոք լինենք, ապա Թալիշստանն ու Լեզգիստանը, Կրասնոդարն ու Վրաստանը, Իրանն ու զոմբիությունից բուժված մեր մյուս հեռու ու մոտիկ հարեւաններն ու բարեկամները: Միայն այդ ազգերի քաղաքակրթական խավն է ի վիճակի զոմբիությունից ազատագրել իրենց ազգը: Մենք մեր նորմալ մարդասիրական գլոբալ սցաենարը տարածելով ողջ մարդկության մեջ, միայն դրանով մենք կարող ենք հաղթել գլոբալ այլասերվածին եւ իր հակամարդկային սցենարին: Չկա չարիք առանց բարիքի: Հայ քաղաքակիրթ խավ, ՄԻԱՑՈ՛ՒՄ, դուրս բերենք մեր ազգը զոմբիության ճիրաններից:
Պարոն Աբրահամյան,
Վաղուց է այսքան պարզ ու դիպուկ նկարագիր չեմ կարդացել.
‘2020-ի նոյեմբերի 9-ին մեզ հետ աղետ է պատահել, իսկ դրանից հետո այդ աղետի մեղավորը շարունակում է մեզ իշխել, ինչը առանձին, շատ մեծ ողբերգություն է: Ավելի վատ բան մեզ հետ չի կարող պատահել: Դրա հետ համեմատ այն, որ ինչ-որ մեկը, կամ 3 միլիոն կամ 10 միլիարդ մարդ ինձ չի սիրում, մի աննշան մանրուք է:’
Կիսում եմ Ձեր դիրքորոշումը:
Պարոն Լավատես,
Եթե ճիշտ հասկացա, կոչ եք անում քաղաքակրթական խավերը բոլոր ազգերի միանան ու դեզոմբիացնեն մարդկությունը:
Նախ զոմբի բառն է մշուշոտ, անորոշ: Եթե լուրջ մտադրություն կա, ավելի արդյունավետ է նկարագրել ‘հերոսին’:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ‘քաղաքակիրթը’: Կա՞ (եղե՞լ է երբևիցե) այս պահին գոնե մեկ ազգ որն ունի խավ նման որակավորումով:
Ենթադրենք Դուք կարող եք մանրամասնել… Այդ դեպքում, սարունակեմ…
Իմ գիտելիքը այս տիրույթում սահմանափակ է: Գիտեմ, որ նման կոչ (նման ‘դեզոմբիացմանը’) արդեն արվել է` Y (պայմանական եմ ընտրել այդ տառը) ուժի կողմից կազմակերպված ‘ԽՍՀՄ’ էքսպերիմենտում (սա իմ հնարածը չի, իրենք այսպես են որակավորում արածը)` пролетрии всех стран, соединяйтесь թեզի ներքո: Երկրագնդի բնակչությունը բաժանվեց գաղափարական երկու բևռի: Այդ արյունոտ էքսպերիմենտի արդյունքում Ձեր նկարագրած սատայական, գլոբալիստական մութ ուժը դարձավ մարդկության տիրակալը:
‘Հաջողությունն’ ապահովող հիմնական գործոններից էին ա) ֆինանսական ռեսուրսների և հաղորդակցվելու ‘անտեսանելի’ ցանցի տրամադրումը; բ) 2 համաշխարհային պատերազմներով ապագա թատերաբեմը տեղադրելով; գ) քաոսի (հեղ. A. Lyapunov) ձգանն արձակելու պահի, տեղի և կառավարելիության ռիսկերի հաշվարկման գիտելիքը:
1960ականներին ձևակերպվեց նաև աղետների տեսությունը (R. Thom): Քաոս գցելը ու կառավարելը դարձեր էլ խաղ-ու-պար: Եկավ այլ ‘խաղերի’ դարաշրջանը` մասսայական տերրոր: Ահաբեկչական խմբավորումները կազմակերպվում էին ու ֆինանսավորվում հենց ապագա զոհերի կողմից` կառավարելության պատումով: Եղավ Ձեր ասած ինըմեկմեկ-ը և այլ նման բաներ հետևեցին:
Ես մասնագետ չեմ: Ինձ թվում է (ավելին չեմ կարող ասել), որ հիմա աղետներն էլ են ծագում արհեստական և ազդեցությունը ‘զոմբիների’ վրա կանխագուշակելի` շնորհիվ լրատվական միջոցների համարյա 100 տոկոսով Y-ուժերի գրպանում լինելու պատճառով: Նոր ‘խաղի’ անունն է ‘Դեմոկրատիայի Դիկտատուրա’` նա հաջորդում է ‘Քաոս’, ‘Աղետ’ Բացատրեմ. մարդկությունը ուզեր-չուզեր կարդաց G. Orwell-ի 1984-ը և ‘Animal farm’-ը: Այսինքն տեսավ իր պատկերը հայելում: Նաև հնչեց D. Rumsfeld-ի զգուշացումը ‘There are unknown unknowns’:
Ավարտեմ. ա) Խուսափենք ‘…աշխարհի չգիտեմ ինչ, միացեք’ կոչերից: բ) մերժենք ‘դիկտատուրան = դեմոկրատիա’ սուտը; գ) վստահենք հայ մարդու հայրենասիրությանը: Սա է հավիտենական: Արարատը վկա: