Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրան սպանել էր Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ այդ ժամանակ չէր բացառվել, որ վեճի եւ սպանության հիմքում էլ նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա․ գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։
Եվ ահա, օրեր առաջ հայտնի դարձավ, որ այս սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, Ճապը կալանավորվել է։ Նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իր պաշտպանյալն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին եւ հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում․ «Մեղադրանքը չի ընդունում, փաստական հանգամանքները չենք ընդունում, թե կոնկրետ որը, դա չեմ կարող ասել արդեն, բայց կան փաստական հանգամանքներ, որ չենք ընդունել, ցուցմունքներ ենք տվել։ Դեպքը, որը տեղի է ունեցել, ընդունում ենք, բայց ոչ մեղադրանքով նշված հանգամանքներով, այսքանից ավել չեմ կարող ասել»։
Արամայիս Միրզոյանի անունը կա՞ այս գործում, պաշտպանն ասաց՝ ոչ։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































