Այսօր վաղ առավոտից ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ շտապում են մարզահամերգային համալիր` մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հավաքի նպատակը գաղտնի է պահվում, կան ենթադրություններ, որ նպատակը 2026-ի ընտրություններին ընդառաջ ծրագրերի ներկայացումն է։ Հավաքը չի լուսաբանվում։
Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ լրագրողները հավաքի գնացող Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին հարցրին՝ ի՞նչ կարծիքի է Տիգրանաշենը վերադարձնելու կամ փոխանակելու մասին, նա այսպես արձագանքեց․ «Ոնց որ կինո նկարեք, այ ձեր տունը շինվի»։ Լրագրողները հորդորեցին պատասխանել հարցին, մարզպետը ասաց․ «Ես կողմ եմ ՀՀ ինքնիշխանությանը»։
Հիշեցրին՝ ժամանակին ինքը Տիգրանաշենի մասին այլ կարծիք ուներ, մարզպետը հակադարձեց ու, դիմելով լրագրողին, ասաց․ «Արա գործիդ նայի, ընկեր ջան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































