«Քննարկումից հետո կարող եմ պատասխանել ձեր հարցերին»,- լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հավաքի նպատակը գաղտնի է պահվում, կան ենթադրություններ, որ նպատակը 2026-ի ընտրություններին ընդառաջ ծրագրերի ներկայացումն է, Չորրորդ Հանրապետության գաղափարախոսության ներկայացումը։ Հավաքը չի լուսաբանվում։
Լրագրողները Վահե Ղալումյանից հետաքրքրվեցին՝ հանդիպումը նախընտրական բնո՞ւյթ է կրում, ինչո՞ւ է Փաշինյանը բոլորին հավաքում Մարզահամերգայինում, և ասել է, որ մեկ մարդու նման պետք է ներկա լինեն, պատգամավորն արձագանքեց․ «Սա մեր առաջին հավաքը չէ։ Մի մարդու նման ասելն էլ ձեզնից եմ լսում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































